Գագիկ Ծառուկյանն այսօր Քննչական կոմիտեում կհարցաքննվի
Աբովյանի քաղաքապետի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարեգին Գուլյանի ենթաշտաբի պետի մեքենան այրելու գործի շրջանակներում այսօր` ժամը 18:30-ին, Քննչական կոմիտեում կհարցաքննվի ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ հրկիզվել էր ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատվածը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։
Լրագրողների հետ զրույցում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուի շտաբի պետի մեքենան և տունը հրդեհելը «մուտիլովչիկների» կողմից սարքած շինծու գործ է:










