Նունե Խաչատրյանն ազատվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից

20:11 • 12.06.19

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նունե Խաչատրյանն ազատվել է Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նունե Խաչատրյանին ազատել արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։