«Մունդիալ-2022»-ի օբյեկտների շինարարական աշխատանքների ժամանակ Քաթարում մահացել է 1400 աշխատող

04:44 • 12.06.19

Նեպալի կառավարությունը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ 2022 թվականին կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության օբյեկտների շինարարական աշխատանքների ժամանակ Քաթարում բազմաթիվ աշխատողներ են մահացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Գերմանական WDR ընկերությունը փաստագրական ֆիլմ է նկարել տեղի ունեցող իրադարձությունների մասին և պատմել է, թե որքան դժբախտ են ֆուտբոլային տոնի պատրաստման աշխատանքների մասնակցող մարդիկ: Նրանց տվյալներով` մահացել է 1400 մարդ, իսկ զոհվածների ընտանիքներին նույնիսկ փոխհատուցում չի տրվել:

Նշվում է, որ «Մունդիալն» ընդունող երկիրը չի պահպանում անվտանգության կանոնները, և աշխատողները մահանում են ոչ համապատասխան և ոչ անվտանգ տեխնիկայից: Աշխատանքային պայմանները խայտառակ վատն են, աշխատավարձը` ցածր: