Անթալիայի հիվանդանոցներից մեկում օդորակչի պայթելու հետևանքով 1 մարդ է զոհվել

12:26 • 13.06.19

Թուրքական Անթալիա քաղաքի մասնավոր հիվանդանոցներից մեկում օդորակչի պայթելու հետևանքով 1 մարդ զոհվել, 2-ը վիրավորվել են, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել հիվանդանոցի տեխնիկական հատվածում, որտեղ տեղադրված է օդորակման համակարգը:

Դեպքի վայր են ժամանել հրշեջ մեքենաներ և ոստիկաններ: