Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է Մոգերինիի հետ

15:31 • 13.06.19

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ` Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»,- գրել է Նաղդալյանը:

Աննա Նաղդալյանը ցիտել է նաև Զոհրաբ Մնացականյանի խոսքից․ «Շնորհակալ եմ Ֆեդերիկա Մոգերինիի հետ տարածաշրջանային և միջազգային լայն շրջանակի հարցերի երկկողմանի արդյունավետ քննարկման համար՝ Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի 2-րդ նիստի նախօրեին»: