Հնդկաստանում զինյալները 5 ոստիկան են սպանել

06:24 • 13.06.19

Հնդկաստանի Քաշմիր նահանգում զինյալները հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա, ինչի հետևաքով նրանցից 5-ը մահացել է, ևս 3-ը վիրավորվել է, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնել է India Today պարբերականը:

Աղբյուրը նշել է, որ հարձակման ընթացքում զինյալները կրակել են ավտոմատներից և ոստիկանների ուղղությամբ նռնակներ են նետել:

Նշվում է, որ վիրավորներից մեկը ոստիկանության սպա է: Փոխհրաձգության ընթացքում ոստիկաններին հաջողվել է վիրավորել զինյալներից մեկին: