ԱՄՆ-ն փոխել է Ուկրաինայի մայրաքաղաքի անվան ուղղագրությունը՝ Kiev-ից դարձնելով Kyiv

13:05 • 13.06.19

ԱՄՆ աշխարհագրական անունների հարցերով խորհուրդը որոշել է փոխել Ուկրաինայի մայրաքաղաքի անվան ուղղագրությունը՝ Kiev-ից դարձնելով Kyiv: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Խորհուրդը միաձայն ընդունել է որոշումը՝ քննելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպան Վալերի Չալիի դիմումը: Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունիսի 17-ից:

Դեսպանատունը կարծում է, որ ընդունված որոշումը խթան կհանդիսանա, որպեսզի Կիևի անվան գրությունն ուղղվի նաև ԱՄՆ-ի սահմաններից դուրս, այդ թվում՝ օտարերկրյա օդանավակայաններում և միջազգային չվերթների ժամանակ: