Հայաստանում ՌԴ դեսպանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ. Aysor.am

17:04 • 13.06.19

Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Aysor.am-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։
                                                    
Հանդիպումը, նրա փոխանցմամբ, կայացել է նախկին նախագահի գրասենյակում։

Հանդիպման մանրամասների մասին չի հաղորդվում։ Հայտնի է, որ այն տևել է մեկ ժամից ավելի։