Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի
Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից հետո առաջին պատարագը կմատուցվի հունիսի 15-ին: Այդ օրը վերականգնված տաճարը կլուսավորվի, հաղորդում է Коммерсант-ը:
Ըստ աղբյուրի՝ շաբաթ բոլոր ցանկացողները չէ, որ կկարողանան մտնել տաճար լրագրողների մուտքը նույնպես սահմանափակ է լինելու: Նրանք, ովքեր կմասնակցեն պատարագին, պետք է սաղավարտ կրեն:
Նշվում է, որ հավատացյալների համար, որոնք ներկա չեն լինի պատարագին, կմատուցվի երկրորդ պատարագը՝ Նոտր Դամի դիմացի փողոցում:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին խոշոր հրդեհ էր բռնկվել Փարիզի Աստվածամոր տաճարում, որը հաջողվել էր մարել 15 ժամ հետո: Հրդեհի հետևանքով քանդվել էր տաճարի տանիքը, երկու աշտարակները և ճակատի ենթակառուցվածքները պահպանվել էին:










