Բերգամո-Պորտու չվերթի ուղևորներից մեկը հայտնել է ինքնաթիռում ռումբի առկայության մասին

06:54 • 13.06.19

Պորտուգալիայում ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ազգությամբ իտալացի ուղևորը հայտնել է օդանավում պայթուցիկ սարքի առկայության մասին, РЕН ТВ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Portugal News-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Բերգամոյից Պորտու թռչող ինքնաթիռում:

Պորտուում ինքնաթիռի բարեհաջող վայրէջքից հետո ոստիկանությունը ձերբակալել է ռումբի մասին հայտնած իտալացի ուղևորին:

Ավելի ուշ հաղորդվել է, որ օդանավում որևէ օտար առարկա չի հայտնաբերվել: Ձերբակալվելուց հետո ուղևորն ուղարկվել է հարցաքննության: