Վալերիյ Օսիպյանը նոր նշանակումներ է կատարել
Հունիսի 12-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հրաման է ստորագրել, ըստ որի՝ ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով՝ Հովհաննես Մարտիրոսյանը նշանակվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետ:
Ոստիկանության պետի մեկ այլ հրամանով՝ Վահե Մուշեղյանը նշանակվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ:










