Ավտովթար` Արարատի մարզում. բախվել են BMW-ն ու 07-ը. 2 վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. Shamshyan.com

19:26 • 13.06.19

Այսօր՝ հունիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Մասիս քաղաքի Հանրապետության և Գործարանային փողոցների խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 30-ամյա Հմայակ Հակոբյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 QA 854 համարանիշի և Երևանի բնակիչ, 25-ամյա Հովհաննես Նադիրյանի վարած BMW մակնիշի 35 RX 071 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն: Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Մարգար Մարգարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահամանազատել տարածքը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում: