Ստամբուլում փողոցները ջրի տակ են անցել, Օրդուում էլ ուժեղ կարկուտը 12 մարդու հոսպիտալացման պատճառ է դարձել (լուսանկարներ)

09:58 • 13.06.19

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ուժեղ ջրհեղեղների հետևանքով որոշ փողոցներում ավտոմեքենաները ջրի տակ են մնացել: Փենդիք, Քարթալ և Մալթեփե շրջաններում տներն ու ստորգետնյա անցումները ողողվել են ջրով, գրում է «Միլլիյեթ»-ը: Փենդիք շրջանում գտնվող մանկապարտեզներից մեկում արգելափակված 3 մարդու են փրկել:

Օրդու նահանգում էլ ուժեղ կարկուտ է տեղացել, որի հետևանքով 12 մարդ է տուժել: Հաղորդվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից մեկի վիճակը ծանր է գնահատվում:

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով մայրաքաղաք Անկարայում 3 մարդ էր մահացել, շատ թաղամասեր ու փողոցներ ջրի տակ էին անցել, երթևեկությունը կաթվածահար էր եղել, որոշ փողոցներ փակվել էին: