Ուկրաինայում 50-ամյա որսորդն ուրուրի փոխարեն կրակել է 12-ամյա տղային

02:20 • 13.06.19

Ուկրաինայում 50-ամյա որսորդը կրակել է 12-ամյա տղային: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնել է UNIAN-ը:

Աղբյուրը նշել է, որ տղային վիրահատել են, ներկայում նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Որսորդի խոսքով՝ ինքը կրակել է ուրուրի ուղղությամբ, որպեսզի վախեցնի նրան, սակայն կպել է երեխային: Նա կրակոցն արձակել է փոքր տրամաչափի զենքով՝ իր տան տարածքում, որտեղ այդ պահին տղան խաղալիս է եղել:

Նշվում է, որ միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: