Մոսկվայի «Երևան պլազա» առևտրի կենտրոնում անհայտ անձը դանակահարել է այցելուներից մեկին
Մոսկվայի իրավապահ մարմինների աշխատակիցները որոնում են տղամարդուն, որը «Երևան պլազա» առևտրի կենտրոնում գտնվող սրճարանում դանակահարել է այցելուներից մեկին:
Տուժողը 1990 թվականին ծնված տղամարդ է, որին հարված է հասցվել որովայնի շրջանում: Տուժածին տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է «Վեչերնյայա Մոսկվա»-ն՝ ՌԴ ՆԳՆ Մոսկվայի վարչությանը հղումով:
Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:










