«Քրոսս Սպորտային Համալիր»-ի բացօթյա լողավազանը վաղվանից սպասում է իր այցելուներին
Հունիսի 15-ից ամառային հանգիստը գնահատողների համար իր դռները կբացի «Քրոսս Սպորտային Համալիր»-ի բացօթյա լողավազանը: Այն նախատեսված է ընտանեկան ներդաշնակ և լիարժեք հանգստի համար: Հաճելի միջավայր, բարեհամբույր և անհատականացված բարձրակարգ մոտեցում յուրաքանչյուր հյուրին, մատչելի գներ: Մեկ տարածքում ամփոփված են հարմարություններ տարիքային բոլոր խմբերի համար՝ առկա են մի քանի ջրային գոտիներ, մանկական մեծ խաղահրապարակ, ճաշարան և սրճարան: Տարածքում գործում է նաև ընտանեկան հարմարավետ հանգիստն ապահովող հյուրանոցային համալիր՝ ձևավորված ժամանակակից ոճով և ապահովված բոլոր անհրաժեշտ պարագաներով:
«Այն ինչ անհրաժեշտ է լիարժեք հանգստի համար մեկտեղվել է «Քրոսս Սպորտային Համալիր»-ում: Երեխաների համար այստեղ կա բատուտ, ջրային բատուտ, սղարան-ինքնաթիռ, փոքր լողավազան: Բացի առկա մաքուր օդից, ծառաշատ տարածքից, այստեղ երաշխավորված է հանգիստ, ապահով և ընտանեկան միջավայր՝ բոլորի համար»,- ասել է «Քրոսս Սպորտային Համալիր»-ի գլխավոր մենեջեր Կարեն Սիմոնյանը:
Քաղաքի մեջ քաղաքից դուրս լողավազանում տղամարդկանց համար մուտքն ընտանիքով է կամ զույգով: Աշտարակի խճուղի 50-1 հասցեում արդեն ութ տարի գործող լողավազանը՝ հանդիսանում է երեխաների և իրենց առողջությունն ու ժամանցը գնահատողների սիրելի վայրը: «Քրոսս Սպորտային Համալիր»-ի բացօթյա լողավազանը կգործի ամեն օր՝ առավոտյան 9-ից, երեկոյան 9-ը:

















