ԱՄՆ-ում ցուցադրել են Bell V-22B Osprey կոնվերտոպլանների զանգվածային թռիչքը (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների ծովային հետևակի կորպուսը Կալիֆոռնիայում Marine Corps Air Station Miramar բազայում վարժանքներ է իրականացրել, որի ժամանակ Bell V-22B Osprey կոնվերտոպլանների օդաչուները համակարգված աշխատանք են ցուցադրել: Համապատասխան տեսանյութը հրապարակել է Ultimate Military Channel-ը՝ իր յութուբյան ալիքում:
Bell V-22B Osprey-ը միակ սերիական արտադրության հանվող կոնվերտոպլանն է աշխարհում:
Վարժանքներին նաև մասնակցել են Sikorsky CH-53E Super Stallion ուղղաթիռները:
Վարժանքին մասնակցել է 26 կոնվերտոպլան և 14 ծանր ուղղաթիռ:













