Արմավիրի մարզում իրար են բախվել Toyota Camry-ն և հարսանիքի մասնակցող Mercedes G-ն, կա տուժած. Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 36 մ հատվածում բախվել են Mercedes G մակնիշի 01 AO 015 համարանիշի և Toyota Camry մակնիշի 90 DQ 500 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։
Վարորդներին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել բժիշկների խումբը։ Բախման հետևանքով «յաշիկը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել մայթին՝ բախվելով ծառերին։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ «յաշիկով» մեկնում էին Արմավիրի մարզ՝ հարսնացուի տուն։ Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում










