Ոստիկանությունը Վերաքննիչ քրեական դատարանի դիմացից 2 հոգու բերման է ենթարկել

18:21 • 14.06.19

Վերաքննիչ քրեական դատարանը շարունակում է քննել սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, «Մարտի 1»-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ Դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:

Դատարանի դիմաց էլ շարունակվում է ակցիան՝ Ռոբերտ Քոչարյանի  աջակիցների ու դեմ անձանց կողմից։

Քոչարյանի աջակիցները պնդեցին, որ իրենց վրա շիշ է նետվել, իսկ հակառակ կողմը պնդում է, որ իրենց վիրավերել են՝ անբարո խոսք ասելով։

Արդյունքում ոստիկանությունը 2 հոգու բերման ենթարկեց՝ ամեն կողմից մեկական։ Ըստ Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Էդգար Պետրոսյանի՝ բերման են ենթարկվել ցուցարաների վրա շիշ շպրտած տղան և շղթան անցած կինը, որը չի կատարել ոստիկանի օրինական պահանջը։