«Դիպուկ կրակոց». Բերդիմուհամեդովը վարժանքների ժամանակ հեծանիվ քշելիս կրակել է՝ խոցելով 3 թիրախները
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ցուցադրել է ատրճանակից դիպուկ կրակելու հմտությունները, գրում է երկրի կառավարության «Չեզոք Թուրքմենստան» պարբերականի ռուսալեզու էջը:
Նշվում է, որ կեսգիշերից հետո Թուրքմենստանի նախագահը հրամայել է ազգային բանակի զորքը մարտական պատրաստության բերել: Տագնապով ոտքի են հանվել զորամասերի անձնակազմերը: Մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ուղևորվել են ուսումնամարզական կենտրոն:
Վարժանքներից հետո Բերդիմուհամեդովը հեծանիվ է քշել ու, ըստ թուրքմենական լրատվամիջոցի, ատրճանակով դիպուկ կրակել՝ խոցելով 3 թիրախները:
Նշվում է, որ Թուրքմենստանի նախագահը մշտապես ցուցադրում է ենթականերին տարբեր տեսակի զենքերից կրակելու հմտությունները:










