Հրապարակվել է Boeing 747-ի՝ ջրի մակերեսով քարշակման տեսանյութը

23:12 • 14.06.19

Բահրեյնում Boeing 747-200 օդանավը քարշակել են Պարսից ծոցի ջրերի վրայով: Ինչպես երևում է Lenta.ru-ի հրապարակած կադրերում, օդանավակայանում ինքնաթիռը մասնակիորեն քանդել են, շարժիչներն առանձնացրել են թևերից, իսկ թևերը՝ մարմնից:

Պարսից ծոցի ափին թևերը կցել են իրենց տեղերը: Վերամբարձ կռունկների միջոցով ինքնաթիռն իջեցրել են ջրի մակերեսին: Քարշակման գործընթացն իրականացվել է քարշակման մի քանի համալիրով, իսկ օդանավին ջրի վրա մնալ օգնել են փչովի կամրջանավերը:

Շահագործումից հանված օդանավը ջրասույզ են արել Ամվաջ արհեստական կղզեխմբից 30 կմ հեռավորությամբ:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր Boeing-ը պետք է դառնա ստորջրյա թեմատիկ այգու գլխավոր ցուցանմուշը: Այգին բացվելու է 2019-ին:

Տեսանյութն՝ այստեղ: