Չինաստանում կամուրջ է փլուզվել, ինչի հետևանքով առնվազն 2 մեքենա ընկել է ջուրը (տեսանյութ)
Չինաստանի հարավային Հեյուան քաղաքում ուրբաթ փլուզվել է Դունցզյան կամրջի մի հատվածը, ինչի հետևանքով առնվազն 2 մեքենա ընկել է ջուրը, հայտնում է russian.news.cn-ը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 02:12-ին: Մի մարդու հաջողվել է փրկել, սակայն զոհերի և տուժածների թիվը դեռ հայտնի չէ: Դեպքի վայրում որոնողափրկարարական գործողություն է տարվում:
Անցնող շաբաթվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևները ջրհեղեղներ են առաջացրել Գուանդուն նահանգի մի շարք շրջաններում, որոնց թվում է նաև Հեյուան քաղաքը:
广东河源东江大桥今天凌晨垮塌 pic.twitter.com/rPZNiCLwj4
— -273.15℃ (@rzosea) June 14, 2019










