ԱՄՆ նահանգներից ևս մեկն օրինականացրեց էֆթանազիան
Ամերիկյան Մեն նահանգի նահանգապետ Ջանեթ Միլսն ստորագրել է բժիշկների օգնությամբ կյանքից հեռանալու մասին օրինագիծը: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրը, սա ԱՄՆ տասերորդ նահանգն է, որի իշխանությունները նման որոշում են կայացրել:
«Հուսով եմ, որ այս օրինագիծը, որը թեև ընդլայնում է անձնական ազատությունը, հազվադեպ կկիրառվի», - իր որոշումը մեկնաբանել է նահանգապետը: Հաղորդվում է, որ ավելի վաղ նա վստահ չի եղել, որ կհամաձայնի ընդունել այդ օրենքը: Այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի կեսերին:
Ներկա պահին էֆթանազիայի մասին օրենքներ գործում են Կալիֆոռնիայում, Կոլորադոյում, Օրեգոնում, Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջանում և Հավայներում: Մոնտանա նահանգում էֆթանազիան օրինականացվել է դատական որոշմամբ, իսկ Նյու Ջերսի նահանգում նման որոշման են եկել անցյալ տարի:
Եվս տաս ամերիկյան նահանգներում հաապատասխան օրինագիծը դիտարկում են օրենսդրական մարմինները: Նյու Յորքում այդ օրենքը կարող է ընդունվել արդեն այս տարի:










