Սանկտ Պետերբուրգում անօթևան կենդանիների ապաստարան է այրվում, կենդանիներին հաջողվել է փրկել (տեսանյութ)
Սանկտ Պետերբուրգի «Կոժևեննայա լինիյա» փողոցում այրվում է անօթևան կենդանիների համար նախատեսված ապաստարանի շենքը: Life.ru կայքի տվյալներով՝ կրակի դեմ 37 հրշեջ է պայքարում, գործի է դրվել 10 միավոր տեխնիկա:
Կենդանիներին, բարեբախտաբար, հաջողվել է փրկել: Շենքից շուրջ 300 կատու և 7 շուն է տարհանվել: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Դեպքի մանրամասները բացահայտվում են:










