Գինին ու ջազը՝ մեկ վայրում. կայացավ «ԱրմԱս»-ի կազմակերպած 3-րդ փառատոնը (տեսանյութ)

15:32 • 15.06.19

Գինին ու ջազը մեկ վայրում էին: 2 օր շարունակ սիրելի խմիչքի ու երաժշտության սիրահարները հնարավորություն ունեին վայելելու ժամանակը «ԱրմԱսի» խաղողի այգիներում: Արդեն 3-րդ տարին է, ինչ «Գոլդեն Գրեյպ ԱրմԱս»-ը կազմակերպում է «Wine&Jazz» փառատոնը:

«ԱրմԱսի» գինին պատրաստվում է տեղում՝ իտալական տեխնոլոգիայով ու իտալացի գլխավոր գինեգործի ջանասիրությամբ: Խաղողը երկար ճանապարհ չի անցնում՝ այգիներն ու գործարանը մեկ վայրում են: Բերքը հավաքելուց անմիջապես հետո սկսում են գինու պատրաստումը: Այդ իսկ պատճառով արտադրանքը որակյալ է ու շատերին է գոհացնում: Գինու գործարանի տնօրինությունը բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպում: Նրանք ակտիվորեն մասնակցում են Հայաստանի մշակութային կյանքին:

«Գոլդեն Գրեյփ ԱրմԱս» գինու և կոնյակի գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանն ասում է՝ սա տուրիզմն ու մշակույթը զարգացնելու ամենալավ միջոցառումներից մեկն է: Իսկ բարձր տրամադրությունը չփչացրեց անգամ եղանակային անբարենպաստ պայմանները: Թե՛ տեղացիները, թե՛ օտարերկրյա հյուրերը վայելեցին Արմասի 9 տեսակ գինիները մինչև ուշ գիշեր:

Մանրամասները՝ տեսանյութում: