Խոշոր հրդեհ` Սարի թաղում (թարմացվում է)

18:38 • 15.06.19

20.21

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:00-ին:

18.50

Հունիսի 15-ին, ժամը 15:30-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի թաղ թաղամասում՝ հեռուստաաշտարակի մոտ, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշվում է, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: