Փարիզի Աստվածամոր տաճարում սկսվել է հրդեհից հետո մատուցվող առաջին պատարագը
Փարիզի Աստվածամոր տաճարի կործանարար հրդեհից հետո առաջին պատարագը մատուցվում է այսօր: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, պատարագը տաճարում մեկնարկել է տեղի ժամանակով 18:00 (երևանյան 20:00):
Նշվում է, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ պատարագին մասնակցելու հասանելիությունը սահմանափակ է: Փարիզյան թեմի արքեպիսկոպոս Ֆիլիպ Մարսեն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այն քչերը, որոնք ներկա կլինեն պատարագին, պետք է պաշտպանիչ սաղավարտներ կրեն:
Հաղորդվում էր նաև, որ պատարագի ժամանակ կլուսավորվի տաճարի խորանը:
Պատմության մեջ խոշորագույն հրդեհը Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկում տեղի է ունեցել ապրիլի 15-ին, որի հետևանքով կործանվել էր տաճարի աշտարակը:










