Պուտինը Սի Ձինփինին ծննդյան 66-ամյակի առթիվ ռուսական արտադրության պաղպաղակ է նվիրել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ Դուշանբեում Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների շուրջ խորհրդակցության պաշտոնական մեկնարկը շնորհավորել է Չինաստանի ղեկավար Սի Ձինփինին ծննդյան օրվա առթիվ և նրան ռուսական արտադրության պաղպաղակ նվիրել, որը չինացի ղեկավարը շատ է սիրում, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Պուտինը մտել է Չինաստանի ղեկավարի կեցավայրն ու շնորհավորել նրան ծննդյան 66-ամյակի առթիվ:
Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահը բարձր է գնահատել Սի Ձինփինի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:
Իր հերթին, Սի Ձինփինը երախտագիտություն է հայտնել ՌԴ նախագահին և նկատել, որ Պուտինը շատ հայտնի է Չինաստանում:










