Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցու աչքի առաջ գողացել են նրա ավտոմեքենան
Սանկտ Պետերբուրգի հյուսիսում գտնվող Մուրինո նորակառույց թաղամասում Ադրբեջանի քաղաքացու աչքի առաջ գողացել են նրա մեքենան, մինչ նա պատուհանից հիանում էր իր Nissan Almera-ով: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Ադրբեջանցին դիմել է ոստիկանություն և պատմել տեղի ունեցածը: Նա նշել է, որ մեքենան տարել են անհայտ ուղղությամբ: Հայտնի է դարձել, որ դեպքից ժամեր առաջ անհետացել է ևս մեկ բնակչի ավտոմեքենա` Mazda CX-5 մակնիշի, որը հունիսի 3-ից կանգնած էր կայանատեղիում:
Սանկտ Պետերբուրգի ոստիկանությունը պարզում է հանգամանքները և երկու մեքենաների գողության միջև հնարավոր կապը: Ենթադրվում է, որ չարագործները կապ ունեն նաև հունիսի 15-ին գողացված մեկ այլ մեքենայի` Ford Focus-ի հետ, որը պատկանում է տեղի բնակիչներից մեկին և կայանված էր Կարլ Մարքս փողոցի սրճարաններից մեկի դիմաց:










