Դամասկոսի արվարձանում գտնվող զինվորական պահեստի տարածքում պայթյուն է որոտացել

21:03 • 15.06.19

Պայթյուն է տեղի ունեցել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Մաշուր ադ-Դումմար արվարձանային շրջանում գտնվող բանակային պահեստի տարածքում:

Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Սիրիայի պետական հեռուստատեսությանը, զինամթերքով համալրված պահեստում պայթյուն է որոտացել չոր այրվող խոտաբույսերից տարածված կրակի հետևանքով:

Սիրիական հեռուստաալիքն ավելի վաղ հաղորդել էր, որ Դամասկոսում ուժեղ պայթյուն է լսվել: Դրանից հետո հեռուստատեսությունը նշել էր, որ պայթյունը տեղի է ունեցել մայրաքաղաքից արևմուտք տեղակայված զինվորական կառույցների տարածքում: