Հուսիտները կրկին անօդաչու սարքերով հարձակում են գործել Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա

16:24 • 16.06.19

Եմենական «Անսար ալլահ» շարժման կողմնակիցները՝ հուսիտները, անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի երկու քաղաքների օդանավակայանների վրա, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ սաուդյան լրատվամիջոցներին հղումով:

Հարձակումն իրականացվել է Աբհա և Ջիզան քաղաքների օդանավակայանների ուղղությամբ: Սաուդյան Արաբիայի բանակը հայտնել է, որ զինվորականներին հաջողվել է որսալ Աբհա քաղաքի ուղղությամբ ընթացող հրթիռային արկը:

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում հուսիտները զգալիորեն մեծացրել են են Սաուդյան Արաբիայի նկատմամբ հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակումների հաճախականությունը:

Հունիսի 12-ին հուսիտները ևս մեկ հարձակում էին իրականացրել Աբհա քաղաքի օդանավակայանի ուղղությամբ: Արկն ընկել էր ժամանումների սրահ, 26 մարդ վնասվածքներ էր ստացել:

Եմենում կառավարության և հուսիտների «Անսար ալլահ» շարժման միջև ռազմաքաղաքական հակամարտությունը շարունակվում է 2014թ.-ից: 2015թ.-ի մարտից կառավարության կողմն է անցել արաբական երկրների ռազմական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ: