Երևանում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա աղջկան. Shamshyan.com
Հունիսի 14-ին Երևանում վրաերթի դեպք է տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 14:50-ի սահմաններում Երևանի 25-ամյա բնակիչն իր վարած Mercedes մակնիշի 55 ՏՏ 001 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցի 58 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի 20-ամյա բնակչուհուն:
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Թիվ 1 համալսարանական հիվանդանոց:










