Արգենտինայում և Ուրուգվայում զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել

20:42 • 16.06.19

Արգենտինայի և Ուրուգվայի բնակիչները կիրակի առանց էլեկտրականության են մնացել էլեկտրամատակարարման համակարգի զանգվածային խափանման պատճառով: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, այս մասին կիրակի տեղեկացրել է արգենտինական Edenor էներգամատակարար ընկերությունը:

Ինչպես ասվում է ընկերության թվիթերյան հաղորդագրության մեջ, էլեկտրաէներգիայի զանգվածային անջատման պատճառը երկու լատինամերիկյան երկրում դեռևս պարզ չէ:

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում վերսկսվել են էներգիայի մատակարարման աշխատանքները, որոնք մի քանի ժամ կտևեն: Ուրուգվայում այն նույնպես վերականգնվում է: