Հալիձոր գյուղի հարակից տարածքում տեղի ունեցած սողանքի հետևանքով փակվել է Որոտան գետի հունը. ԱԻՆ-ը հորդորում է չայցելել «Սատանի կամուրջ» (տեսանյութ)

15:13 • 16.06.19

Հալիձոր գյուղին հարակից տարածքում սողանքի ակտիվացման հետևանքով հողազանգվածը փակել է Որոտան գետի հունը: Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից: 

Սողանքային գոտուց մինչև «Սատանի կամուրջ» կոչվող հատվածը կազմում է 1.5-2 կմ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

ԱԻՆ-ից հորդորում են, անվտանգության նկատառումներից ելնելով, ս. թ. հունիսի 16-18-ն ընկած ժամանակահատվածում չայցելել «Սատանի կամուրջ» կոչվող գոտի:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: