Նոր Զելանդիայում 2 թեթևշարժիչային ինքնաթիռ է բախվել, օդաչուները զոհվել են
Նոր Զելանդիայում երկու թեթևշարժիչային ինքնաթիռներ են բախվել, որի հետևանքով երկու օդաչուները զոհվել են, գրում է New Zealand Herald-ը:
Աղբյուրի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել Մասթերթոն քաղաքի Hood օդանավակայանի շրջակայքում: Երկու ինքնաթիռները, որոցից մեկը պատկանում էր օդաչուական ակումբին, մյուսը՝ սքայդայվինգի կենտրոնին, բախվել են օդում, որից հետո ցած են ընկել և այրվել:
Ականատեսները հայտնել են, որ ինքնաթիռների բախման պահին ուժեղ հարվածի ձայն է լսվել, որից հետո երկնքից թափվել են սարքերի բեկորները:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներ և արտակարգ ծառայությունների աշխատակիցներ, կրակը մարվել է:










