Աշխատակիցն իրավունք չունի քաղաքացուն ուղղորդել մեկ այլ աշխատակցի մոտ, անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը. Մ. Բիչախչյան

16:59 • 16.06.19

ՀՀ Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով.

«ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ներքին իրավական ընթացակարգերի համաձայն անձնագրային ծառայություններում գործում է մեկ պատուհանի սկզբունքը, այսինքն քաղաքացին մոտենալով աշխատակցին վերջինս իրավունք չունի ուղորդելու մեկ այլ աշխատակցի՝ պատճառաբանելով, որ ինքը զբաղվում է միայն հաշվառումներով կամ անձնագրավորմամբ և այլն:

Նշված նորմի խախտումը հիմք է կարգապահական պատասխանատվության վարույթ հարուցելու համար»: