Վրաերթ՝ Երևանի Արտաշիսյան փողոցում. հետիոտնը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com
Երեկ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ըստ Shamshyan.com-ի՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 33-ամյա Վլադիսլավ Մելիքյանը իր վարած Samand մակնիշի 35 RR 838 համարանիշի ավտոմեքենայով, Արտաշեսյան փողոցում՝ 46 շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել մոտ 50 տարեկան տղամարդ հետիոտնին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, այդ պահին նշված վայրով անցնող շտապօգնության մեքենայով, վրաերթի ենթարկվածին, ով գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, «Էրեբունի» հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Մանրամասները կարդացեք սկզբնաղբյուրում:










