Ստավրոպոլի երկրամասում 6 ավտոմեքենաների բախումից տուժած 6 քաղաքացիներից 4-ը հայեր են. հայտնի են նրանց անունները (տեսանյութ)
Հունիսի 17-ին, ժամը 08:00-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասի Կոչուբեևսկի շրջանում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է 6 ավտոմեքենա, որոնց թվում հայկական պետհամարանիշով Honda մակնիշի ավտոմեքենա:
Պատահարի հետևանքով տուժել է 6 մարդ, որոնցից 4-ը ՀՀ քաղաքացիներ՝ Վ.Ա.-ը (ծնվ.1978թ.), Կ.Մ.-ը (ծնվ.1985թ.), Ա.Ու.-ը (ծնվ.1970թ.) և Գ.Գ.-ը (ծնվ.1981թ.): Տուժածները հոսպիտալացվել են Նեվինոմինսկ քաղաքի կենտրոնական հիվանդանոց, որտեղ բժիշկները Վ.Ա.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Կ.Մ.-ինը և Ա.Ու.-ինը՝ բավարար, իսկ Գ.Գ.-ը հրաժարվել է բուժօգնությունից:










