«Վարդաշեն» ՔԿՀ-ի ճաշարանի հագուստի կախիչների տակ՝ թաքստոցից, բջջային հեռախոս է հայտնաբերվել

16:11 • 17.06.19

ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն այսօր՝ հունիսի 17-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, խուզարկության արդյունքում ճաշարանի հագուստի կախիչների տակ՝ պատի մեջ նախապես փորված  թաքստոցից, հայտնաբերել և առգրավել են բջջային հեռախոս: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայության լրատվական բաժնից:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: