Ադրբեջանում նախկին կալանավորը վրեժից դրդված հրաձգություն է իրականացրել շուկայում. զոհերի թվում կան երեխաներ (լուսանկարներ)

12:18 • 17.06.19

Ադրբեջանի արևմուտքում գտնվող շուկայում բացված կրակի հետևանքով 4 մարդ է մահացել` մայրը՝ երկու երեխաների հետ, ինչպես նաև վաճառողը, մի քանիսը վիրավորվել են: Միջադեպի պատճառը եղել է ընտանիքների միջև թշնամությունը, հայտնում է Report գործակալությունը: 

Հաղորդվում է, որ կրակը բացել է վերջերս բանտից դուրս եկած մի տղամարդ:

Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է գնահատվում:

Փաստի առթիվ տարվում է հետաքննություն: