«Չընդհատե՛լ նախագահին». Թրամփը հազի պատճառով իր աշխատակազմի ղեկավարին դուրս է հանել օվալաձև սենյակից (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր աշխատակազմի ղեկավար Միք Մալվանիին դուրս է հանել Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակից, քանի որ վերջինս սկսել է հազալ նախագահի հարցազրույցի ընթացքում:
Ինչպես գրում է Daily Mail-ը, միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախագահը հարցազրույց էր տալիս ABC News-ին:
«Այս ի՞նչ բան է, նա հազում է հենց իմ պատասխանի ընթացքում: Դա դուրս չի գալիս, դա դուրս չի գալիս»,-բողոքել է Թրամփը, ինչին ի պատասխան լրագրողը նկատել է, որ հազացողը նրա աշխատակազմի ղեկավարն է:
«Եթե պատրաստվում ես հազալ, ապա հեռացիր սենյակից: Դու չես կարող հազալ, տղա՛»,-դժգոհ տոնով շարունակել է Թրամփը:
Նշվում է, որ հարցազրույցի ընթացքում լրագրողը բավականին սուր հարցեր է տվել նախագահին՝ անդրադառնալով նաև Ռուսաստանի հետ հավանական գաղտնի կապերին:
Pres. Trump says he “might” turn over his “financial statement” to Congress.
— ABC News (@ABC) June 17, 2019
“I hope they get it, because it’s a fantastic financial statement,” he tells @GStephanopoulos in the Oval Office. https://t.co/8q0FwFD9qt pic.twitter.com/fw1tIc0vxO










