Ֆիլադելֆիայում դպրոցական ավարտական խնջույքի ժամանակ 8 մարդու են կրակել, մեկը մահացել է

10:03 • 17.06.19

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում կիրակի դպրոցական ավարտական խնջույքի ժամանակ հրաձգության հետևանքով 1 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել, հայտնում է CBS Philly հեռուստաալիքը՝ ոստիկանությանը հղումով: 

Հեռուստաալիքի համաձայն՝ տուժածների թվում 4-ը դեռահասներ են՝ 15-17 տարեկան, 3-ը՝ չափահասներ:

Ոստիկանությունը հայտնել է, որ հրաձգության պատճառն ու կրակողների թիվը դեռ հայտնի չէ: Նախնական տվյալների համաձայն՝ հրաձգությունից առաջ կռիվ կամ վեճեր տեղի չեն ունեցել:

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը: