Մելիքգյուղ համայնքի բնակիչները բողոքի ակցիա անցկացրին կառավարության դիմաց. պահանջում են վերանորոգել գյուղի ճանապարհները (տեսանյութ)

13:23 • 17.06.19

13:50

Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող Մելիքգյուղի բնակիչները պահանջում են վերանորոգել գյուղի ճանապարհները:

Նրանք նշում են, որ մոտ 1 տարի առաջ իրենց գյուղում գտնվելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ է խոստացել լուծել խնդիրը, սակայն մինչ այժմ սայլը տեղից չի շարժվել:

«Ինքը ասեց, որ նկատի կունենանք ճանապարհի խնդիրը: Խնդիրն այն է, որ գործի գալ-գնալուց պետք է 2000 դրամ ծախսես, բայց հիմա ծախսվում է 10 հազար դրամ, որովհետև ամեն շաբաթվա վերջում տանում ես վարպետի մոտ, որ սարքի: Աշխատածը հիմնականում դրվում է ավտոմեքենաների վրա,- նշեց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Բերքը հավաքում են, վերջում իրացման խնդիր է առաջանում, որովհետև ո՛չ կարողանում ենք տանենք, ո՛չ էլ գալիս են ճանապարհների համար,- նշեց մեկ այլ բնակիչ:

Նշենք, որ Մելիքգյուղի բնակիչները նամակ են բերել, որպեսզի հանձնեն վարչապետի աշխատակազմին:

13:23

Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

Ակցիայի մասնակիցները դժգոհում են գյուղի ճանապարհներից: