Իսրայելում դատարանը վճիռ է կայացրել վարչապետի՝ 100 000 դոլար պետական միջոցները վատնած կնոջ գործով

09:41 • 17.06.19

Երուսաղեմի դատարանը վճիռ է կայացրել վարչապետ Բենյամին Նեթանյահուի կնոջ՝ Սառա Նեթանյահուի գործով, որը վերաբերում է պետական միջոցները (խոսքը տասնյակ հազարավոր դոլարների մասին է) ճոխ ապրելակերպի վրա ծախսելուն:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, վարչապետի տիկինն ընդունել է իր մեղքը և համաձայնել պետությանը հասցված վնասի փոխհատուցման համար 15 000 դոլար տուգանք վճարել:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սառա Նեթանյահուն պետբյուջեի հաշվին թանկարժեք ուտելիքներ է պատվիրել բարձրակարգ ռեստորաններից: Նշվում է, որ 2010-2013թթ. ընթացքում տիկին Նեթանյահուն մոտ 100 000 դոլարի սնունդ է պատվիրել իր ընտանիքի համար՝ չնայած, որ տանը պետության կողմից հատկացված խոհարար է ունեցել: