Սիմֆերոպոլում գումարի պատճառով արյունալի միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանցիների միջև

09:53 • 17.06.19

Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքում արյունալի միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանցիների միջև, գրում է minval.az-ը: 

Հաղորդվում է, որ Իլգար անունով ադրբեջանցին մահացել է տեղում, իսկ Համզա անունով տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց:

Չնայած նրան, որ միջադեպից հետո իրավապահները ձերբակալել էին 68 մարդու, 53-ն ազատ են արձակվել, իսկ 15-ը վերահսկողության տակ են առնվել:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել գումարի պատճառով:

Այլ մանրամասներ չեն հաղորդվում: