Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից

00:28 • 18.06.19

Հունիսի 17-ին, ժամը 18:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայի թիվ 2 շենքի 3-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է ԱԻՆ պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել Է.Մ.-ին (ծնված 1995 թ.):