Սինգապուրում կենդանիների խանութի այցելուն դիտավորյալ թունավորել է ակվարիումի ձկներին (տեսանյութ)
Սինգապուրի Կալլանգ քաղաքում տղամարդը դիտավորյալ թունավորել է կենդանիների խանութի ձկնիկներին, գրում է AsiaOne հարթակը:
Անհայտ անձը մոտեցել է ակվարիումին, որում շուրջ 50 ձուկ է եղել, դրա մեջ անհայտ նյութ է լցրել, որից հետո ջուրը պղտորվել է և, խանութի աշխատակիցների խոսքով, թունավոր հոտ է տարածվել:
Խանութի սեփականատեր Նգ Հիմ Յիկն անմիջապես վազել է ակվարիումի մոտ՝ ձկնիկներին փրկելու, սակայն նրանցից ընդամենը 2-ն են ողջ մնացել: Նա դիմում է ներկայացրել ոստիկանություն՝ նշելով, որ պատճառված վնասը 400-500 դոլար է կազմում:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ 50-ին մոտ այցելուն առաջին անգամ խանութ է մտել 2 ամիս առաջ, որից հետո առնվազն շաբաթը մեկ հայտնվել է այնտեղ:
«Մենք փոքր բիզնես ենք, շատ տխուր է, որ որևէ մեկը ցանկացել է մեզ հետ այդպես վարվել: Մենք վախենում ենք, որ նա կվերադառնա ու կրկին նման բան կանի: Այդ միջադեպը ֆինանսապես ազդել է մեր խանութի վրա»,- խոստովանել է խանութի տերը:










