Ողջաբերդցիները պահանջում են փոխհատուցել սողանքի հետևանքով վնասված տների համար, մարզպետը խնդրի փուլային լուծման փաթեթ է ներկայացրել (տեսանյութ)

11:44 • 18.06.19

12։40

Ողջաբերդցիները փակ հանդիպում ունեցան Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Հանդիպման ավարտից հետո մարզպետը ներկայացրեց խնդրի լուծման իր տարբերակը, ըստ որի կազմվելու է հանձնաժողով, որն ուսումնասիրելու է վթարային տների վիճակը։

Խնդրի լուծման առաջին փուլի շրջանակներում այս տարի փոխհատուցում է տրվելու այս առավել ռիսկային վիճակում գտնվող 10 տների բնակիչներին։

11։44

Կոտայքի մարզի Ողջաբերդ համայնքի բնակիչներն այսօր հավաքվել են և սպասում են մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին: Վտանգավոր գոտում ապրող մարդիկ ամիսներ շարունակ պահանջել են լուծել սողանքների հարցը, նրանց փոխհատուցում տալ: Սողանքի հետևանքով նրանց տները ճաքել են:

Շաբաթներ առաջ ողջաբերդցիները դիմել էին մարզպետին ու հիմա սպասում են նրա պատասխանին:

Ավելի վաղ Ռոմանոս Պետրոսյանն ասել էր, թե բնակիչների ակցիան «սաբոտաժ» է, ինչին ի պատասխան բնակիչներն ասել էին, որ կառավարությունը չի օգնում իրենց, իսկ «մարզպետն ուզում է, հավանաբար, այդպիսով տակից դուրս գալ»: