Հայտնի է Եգիպտոսի նախկին նախագահի մահվան պատճառը. նա մահացել էր դատարանի դահլիճում
Եգիպտոսի նախկին նախագահ Մոհամեդ Մորսին, որը լրտեսության մեղադրանքով դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճում ուշաթափվել էր ու մահացել է, սրտի կաթված է ստացել: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:
67-ամյա Մորսին 2012թ.-ին ընտրվել էր երկրի նախագահ: Նրա պաշտոնավարման մեկնարկից մեկ տարի անց նրա դեմ բողոքի բազմամիլիոնանոց ցույցեր էին սկսվել: Նրան մեղադրում էին այն բանում, որ թույլ էր տվել իսլամիստներին մենաշնորհել քաղաքական դաշտը:
2013թ.-ի հուլիսի 3-ին Եգիպտոսի բանակը պաշտոնանակ էր արել Մորսիին՝ նոր նախագահական ընտրություններ հայտարարելով: Ծավալված իրադարձությունների արդյունքում Մորսին ձերբակալվել էր և պահվում էր մարաքաղաք Կահիրեի բանտերից մեկում:
Նրան լրտեսության մեղադրանք էր առաջադրվել՝ հիմնված պաղեստինցի իսլամիստների «ՀԱՄԱՍ» շարժման հետ կասկածյալ կապերի վրա:










