Չինաստանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 75-ի, կա 6 զոհ
Չինաստանի Սիչուան նահանգում գրանցված երկաշարժի հետևանքով վիրավորվել է 75 մարդ, 6 մարդ զոհվել է: Ավելի վաղ հաղորդվում էր 19 տուժածի և 2 զոհի մասին: Տեղեկացնում է РИА Новости-ն:
Հունիսի 17-ին Սիչուան նահանգում գրանցվել էր միանգամից երկու երկրաշարժ: Սկզբում 6 բալ, իսկ 40 րոպե անց` 5,1 բալ ուժգնությամբ: Նշվում է, որ տուժածներերը տեղափոխվել են հիվանդանոց, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Սիչուան նահանգում երկրաշարժեր հաճախ են տեղի ունենում: 2008 թվականին այս շրջանում տեղի է ունեցել ամենաուժեղ տարերային աղետը` 8 բալ ուժգնությամբ: Այդ ժամանակ մահացել կամ անհետ կորել է 87,150 մարդ, 274,000-ն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, միլիոնավոր մարդիկ մնացել են անտուն:










